Փրկենք մոլորակը պլաստիկ շշերից

plastic-bottle

Երևի թե ամենաշատ տարածում ունեցող և իհարկե շատ խոսվող թեմաներից մեկն է պլաստիկի օգտագործումը կենցաղում: Երկու բառով ներկայացնեմ, որպեսզի էլ ավելի հասկանալի լինի: Պլաստիկ իրերի կիրառումը լայնորեն տարածվեց 1950-ականներից սկսած։ Այդ նյութերը թեթև են, մատչելի և մեր կյանքը զգալիորեն հեշտացնում են: Այսօր արդեն դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց պլաստիկի․ մեկանգամյա օգտագործման շշեր, բաժակներ, այլ սպասքի պարագաներ, տեխնիկա, բժշկության մեջ լայնորեն կիրառվող ներարկիչներ և այլն: 2015թ-ին աշխարհում արտադրվել է ավելի քան 320 միլիոն տոննա պլաստիկ։ Սակայն կարելի է ասել, որ պլաստիկ իրերի միայն փոքր մասն է վերամշակվում: Թափոնները կուտակվելով զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Այդ թափոնների այրվելու դեպքում առաջանում են վնասակար քիմիական տարրեր, որոնք ոչ միայն աղտոտում են օդը, այլև ազդում են մարդու առողջության վրա։ Դե ո՞նց չանրադառնամ  այս թեմային: Մտածում էի, որ փոփոխությունների շնորհիվ դրական իմաստ կունենան և բնությունը էլ ավելի  լավը կդարձնենք առանց աղտոտելու, բայց տեսնում ենք որ ոչինի էլ չի օգնում:

Անցյալ տարի երբ նոր էի այս թեման ուսումնասիրում իմացա, որ Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման ոլորտում ներդրումներ կատարելուն խանգարում են բազմաթիվ տարբեր ռիսկեր և ինչու չէ նաև խոչընդոտներ, օրինակ՝ թափոնների վերամշակման և կառավարման կարևորության մասին տեղեկացվածության պակասը: «Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում վերամշակվում է  պոլիէթիլենտերեֆտալատային պլաստիկ  շշերի միայն 15%-ը, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 50% է: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդն ամեն տարի միջինը 275 միլիոն տոննա պլաստիկե աղբ է արտադրում, որից  3 տոկոսը  թափվում է  ծովեր ու օվկիանոսներ: Թե պլաստիկ շշերը թե պլաստիկ տոպրակները վնաս են հասցնում նախ և առաջ գյուղատնտեսությանը: Դրա պատճառով շատ ընտանի կենդանիներ խոտի հետ միասին ուտում են մայրուղիներից արոտավայրեր տարածված տոպրակները: Բնականաբար, չեն կարողանում մարսել և սատկում են:
Безымянны
Մեզանից յուրքանչյուրն այս հարցում կարևոր դեր ունի: Միթե՞ սա մեզ չի անհանգստացնում և միթե՞ մարդիկ չունեն մտահաղացումներ պլաստիկ շշերի վերաբերյալ: Ինձ թվում է ունեն, սակայան ժամանակը չի ներում նրանց օգտագործելու իրենց հմտությունները և դա հանգեցնում է նրան, որ մարդիկ նախընտրում են ուղղակի շպրտել դրանք: Իմ կարծիքով կարելի է վերամշակել շշերը և կարելի է նույնիսկ հետևել Գերմանիայի օրինակին: Ճիշտ է մենք Հայաստանում ունենք նման պրակտիկա, բայց քանի որ շշերի դիմաց շատ քիչ է վճարվում, բացի այդ, հանձման կետերն են քիչ, մարդիկ նախընտրում են դեն նետել դրանք: Գերմանիան ունի հատուկ ապարատներ, որտեղ պլաստիկ շիշը հանձնելիս ցանկացած մարդ կարող է գումար ստանալ: Եվ քանի որ այդպիսի ապարատները շատ են, մարդիկ պարբերաբար հանձնում են իրենց օգտագործած պլաստիկ շշերը՝ դրանց դիմաց ստանալով համապատասխան գումար: Շշերը հետագայում վերամշակվում են: 

One Reply to “”

Оставьте комментарий