Ծանոթանանք

Լուսանկարը ` Սոֆի Առաքելյանի

Պատմեմ մի քիչ իմ մասին: Ես Սոֆին եմ, 17 տարեկան, ապրում եմ Երևանում: Կարելի է ասել, որ տանը նստել չեմ սիրում և փորձում եմ զբաղմունք գտնել շրջակա միջավայրում ընկերներիս ու հարազատներիս հետ: Շատ եմ սիրում ճամփորդել, քանի որ հենց ճամփորդելիս եմ բացահայտում բոլոր չքնաղ վայրերը, գողտրիկ անկյունները և հենց դա կարող է պատճառ հանդիսանալ, որ էլ ավելի սիրես երկիրդ, ինչու չէ նաև կարևորել ամեն մի տարածք: Ամենասիրելի ճամփորդության մասին այստեղ:
Առաջին անգամը չէ, որ մենք հեռավար ուսուցման ենք անցել, կարելի է ասել առցանց հարթակում կարողացել ենք ինքներս մեզ ինքնակրթել: Այս տարի նույնպես բացառություն չէր
` հետաքրքրիր և միևնույն ժամանակ բովանդակալից էին անցնում մեր դասերը: Մեծ հաճույքով կատարում էինք տարբեր առաջադրանքներ և նախագծեր, որոնցից մի քանիսը կթողնեմ այստեղ, ավելի հստակ պատկերացնելու համար:

Սեբաստացին խոհանոցում
Սեբաստացու առօրյան
Փրկենք մոլորակը պլաստիկ շշերից
Արտակարգ դրություն․ ի՞նչ եմ ես ուտում
Ժամանակակից ֆոտո-նատյուրմորտ
Անհատական առցանց ֆոտոցուցահանդես. գույներ, փողոցներ
Կապանը իմ աչքերով

Մենք ինքներս գիտակցում ենք, որ նման ուսուցման դեպքում կկանխենք համաճարակի տարածումը, բայց երբ հասկանում ես, որ մնացել է քեզ ընդամենը մեկ տարի ավարտելու, ցանկությունդ էլ ավելի է մեծանում առկա սովորելու: Մեծ են ցանկությունները, բայց այն իրականացնելը այդքան էլ հեշտ չէ: Իսկ ինչ վերաբերվում է ուսումնական հաջողություններին, այն այդքան էլ շահավետ չէր` համաճարակից ելնելով:

One Reply to “”

Оставьте комментарий