Պատմության առաջադրանքներ

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Սոցիալիստական հասարակության ձևավորումը․ հասարականան-քաղաքական կյանքը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին


1-Խորհրդային իշխանությունները ինչպիսի՞ վերաբերմունք ունեին Ազգային կուսակցությունների նկատմամբ։ Ինչպիսի՞ քաղաքականություն էին իրականացնում նրանց նկատմամբ 1920-ական թթ․ ին։

Հարց1


1923թ նոյեմբերին Երևանում գումարվեց ՀՅԴ ինքնավերացման համագումարը։Այն բոլշևիկյան իշխանությունների պահանջով հայտարարեց Հայաստանում իրենց կազմակերպության վերացման մասին և կոչ ուղղեց արտասահմանի ընկերներկն,որ հեռանան դաշնակցությունից։1924թ. փետրվարին կազմակերպվեց նաև դաշնակցության երիտասարդական միության 《ինքնավերացման》 համագումարը։1924թ. հնչակյան կուսակցությունը ԽՍՀՄ տարածքում դադարեցրեց իր գործունեությունը։Հակառակ Կոմինտերնի ընդունած որոշման’կուսակցությունը շարունակեց իր գործունեությունն արտասահմանում:

2-Ինչպե՞ս Հայաստանում անցում կատարվեց միակուսակցական համակարգին։

Հարց2


ԽՍՀՄ֊ում հաստատվեց ամբողջատիրական(տոտալիտար) համակարգ։Այդ համակարգի բնորոշ գծերն են’բռնությամբ միակուսակցական համակարգի հաստատումը,իշխող կուսակցության ներսում ընդդիմության ոչնչացումը,պետական իշխանության բռնազավթումը կուսակցության կողմից,օրենսդիր,գործադիր,դատական իշխանությունների տարանջատման համակարգի բացակայությունը,քաղաքացիական ազատությունների վերացումը։

3-Նկարագրե՛ք <<Տրոցկիստական>> շարժման գաղափարախոսությունները։ Ինչպիսի՞ պայքար ծավալվեց նրանց դեմ։

Հարց3


1920֊ական թթ. կոմունիստներն անզիջում պայքար էին մղում ոչ միայն կուսակցությունների,նաև կոմունիստական կուսակցության ներսում այն մարդկանց ու խմբերի դեմ,որոնք տարբերվող տեսակետ էին արտահայտում այս կամ այն հարցի վերաբերյալ։Դրանցից էր տրոցկիստական ընդդիմությունը,որը Լենինի մահից հետո հանդես եկավ Տրոցկու,Զինովևի և Կամենևի գլխավորությամբ։Ստալինն իր զինակիցների հետ կազմակերպեց տրոցկիստական ընդդիմության գաղափարական և կազմակերպական ջախջախում։1927թ. նույնը տեղի ունեցավ նաև Հայաստանում։

4- Նկարագրե՛ք 1930-ական թվականների բռնաճնշումները Հայաստանում։

Հարց4


1930֊1032թթ. շարունակվեցին դաշնակցության անդամների զանգվածային ձերբակալությունները։1932թ. սկզբին առանց դատաքննության գնդակահարվեց 500մարդ,տարբեր ժամկետների ազատազրկման ենթարկվեց 2100մարդ։1936թ. մայիսին ձերբակալվեց մարքսիզմ֊լենինիզմի տնօրեն Ներսիկ Ստեփանյանը։1936թ. հուլիսին Թիֆլիսում սպանվեց Աղասի Խանջյանը։1937թ. օգոստոսին’հարցաքննության ժամանակ,3֊րդ հարկի լուսամուտից ցած նետվեց Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր֊Գաբրիելյանը։Բռնությունները շարունակվեցին մինչև 1939թ.

5-Նկարագրե՛ք 1930-ական թթ․- բռնաճնշումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

Հարց5


Խիստ սահմանափակվեցին կրոնական քարոզչության հնարավորությունները,և պայքար ծավալվեց եկեղեցու դեմ։Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո իշխանության առաջին քայլը եկեղեցու դեմ նրան անշարժ և շարժական գույքից զրկելն էր։Պետությունը միջամտում էր եկեղեցու բոլոր գործերին։1926թ. հատուկ որոշումով արգելվեց եկեղեցու կողմից Հայոց եղեռնի օրվա’ապրիլի 24֊ի նշումը։1937թ. վերջին Հայաստանում արդեն փակված էր 800 եկեղեցի։Բռնությունների զոհ դարձան շատ հոգևորականներ։Նրանցից 91֊ը գնդակահարվեց։

Оставьте комментарий