Միջնադարյան պոեզիա: Գրիգոր Նարեկացի

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Շտեմարանային առաջադրանքներ

10) Գրիգոր Նարեկացու ո՞ր տաղից է տրված հատվածը:

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն,
Երկու փայլակնաձեւ արեգական նման․
Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս։ Մեղեդի ծննդյան

11) Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից
Ի վեր ի վերայ վարսից ծաւալէր ծաղիկ ծովային
Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին
Երփին երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին

12) Ո՞ր պնդումն է սխալ «Մատյան ողբերգության» երկի վերաբերյալ:

1) Բանաստեղծը հանդես է գալիս որպես համայն մարդկության ներկայացուցիչ, որն իր վրա է վերցրել բոլորի մեղքերը:
2) Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը:
3) Որքան շատ են թվարկվում մարդկային մեղքերը, այքան խորանում են հոգու տառապանքն ու ողբերգությունը:
4) Երկն ավարտվում է նրանով, որ մարդու հոգին թաղված է մեղքերի մեջ և փրկություն չունի:

Պատմության առաջադրանքներ

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Սոցիալիստական հասարակության ձևավորումը․ հասարականան-քաղաքական կյանքը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին


1-Խորհրդային իշխանությունները ինչպիսի՞ վերաբերմունք ունեին Ազգային կուսակցությունների նկատմամբ։ Ինչպիսի՞ քաղաքականություն էին իրականացնում նրանց նկատմամբ 1920-ական թթ․ ին։

Հարց1


1923թ նոյեմբերին Երևանում գումարվեց ՀՅԴ ինքնավերացման համագումարը։Այն բոլշևիկյան իշխանությունների պահանջով հայտարարեց Հայաստանում իրենց կազմակերպության վերացման մասին և կոչ ուղղեց արտասահմանի ընկերներկն,որ հեռանան դաշնակցությունից։1924թ. փետրվարին կազմակերպվեց նաև դաշնակցության երիտասարդական միության 《ինքնավերացման》 համագումարը։1924թ. հնչակյան կուսակցությունը ԽՍՀՄ տարածքում դադարեցրեց իր գործունեությունը։Հակառակ Կոմինտերնի ընդունած որոշման’կուսակցությունը շարունակեց իր գործունեությունն արտասահմանում:

2-Ինչպե՞ս Հայաստանում անցում կատարվեց միակուսակցական համակարգին։

Հարց2


ԽՍՀՄ֊ում հաստատվեց ամբողջատիրական(տոտալիտար) համակարգ։Այդ համակարգի բնորոշ գծերն են’բռնությամբ միակուսակցական համակարգի հաստատումը,իշխող կուսակցության ներսում ընդդիմության ոչնչացումը,պետական իշխանության բռնազավթումը կուսակցության կողմից,օրենսդիր,գործադիր,դատական իշխանությունների տարանջատման համակարգի բացակայությունը,քաղաքացիական ազատությունների վերացումը։

3-Նկարագրե՛ք <<Տրոցկիստական>> շարժման գաղափարախոսությունները։ Ինչպիսի՞ պայքար ծավալվեց նրանց դեմ։

Հարց3


1920֊ական թթ. կոմունիստներն անզիջում պայքար էին մղում ոչ միայն կուսակցությունների,նաև կոմունիստական կուսակցության ներսում այն մարդկանց ու խմբերի դեմ,որոնք տարբերվող տեսակետ էին արտահայտում այս կամ այն հարցի վերաբերյալ։Դրանցից էր տրոցկիստական ընդդիմությունը,որը Լենինի մահից հետո հանդես եկավ Տրոցկու,Զինովևի և Կամենևի գլխավորությամբ։Ստալինն իր զինակիցների հետ կազմակերպեց տրոցկիստական ընդդիմության գաղափարական և կազմակերպական ջախջախում։1927թ. նույնը տեղի ունեցավ նաև Հայաստանում։

4- Նկարագրե՛ք 1930-ական թվականների բռնաճնշումները Հայաստանում։

Հարց4


1930֊1032թթ. շարունակվեցին դաշնակցության անդամների զանգվածային ձերբակալությունները։1932թ. սկզբին առանց դատաքննության գնդակահարվեց 500մարդ,տարբեր ժամկետների ազատազրկման ենթարկվեց 2100մարդ։1936թ. մայիսին ձերբակալվեց մարքսիզմ֊լենինիզմի տնօրեն Ներսիկ Ստեփանյանը։1936թ. հուլիսին Թիֆլիսում սպանվեց Աղասի Խանջյանը։1937թ. օգոստոսին’հարցաքննության ժամանակ,3֊րդ հարկի լուսամուտից ցած նետվեց Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր֊Գաբրիելյանը։Բռնությունները շարունակվեցին մինչև 1939թ.

5-Նկարագրե՛ք 1930-ական թթ․- բռնաճնշումները Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

Հարց5


Խիստ սահմանափակվեցին կրոնական քարոզչության հնարավորությունները,և պայքար ծավալվեց եկեղեցու դեմ։Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո իշխանության առաջին քայլը եկեղեցու դեմ նրան անշարժ և շարժական գույքից զրկելն էր։Պետությունը միջամտում էր եկեղեցու բոլոր գործերին։1926թ. հատուկ որոշումով արգելվեց եկեղեցու կողմից Հայոց եղեռնի օրվա’ապրիլի 24֊ի նշումը։1937թ. վերջին Հայաստանում արդեն փակված էր 800 եկեղեցի։Բռնությունների զոհ դարձան շատ հոգևորականներ։Նրանցից 91֊ը գնդակահարվեց։

Պատերազմ

Իմ մտորումները պատերազմի մասին

Երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ ապրել պատերազմական երկրում։ Ունենալ այն ցավը, որը հազվադեպ եմ զգացել։ Իսկ հիմա, որպես պատերազմ տեսած մարդ, կարող եմ միայն հպարտանալ, որ նահատակված զինվորների շնորհիվ ես հիմա ապրում եմ, դժվարությամբ բայց փորձում եմ համակրպվել իրականության հետ։

Պատերազմ հասկացությունը իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։

Պատերազմը քաղաքական-հասարակական միավորումների միջև հակամարտություն է, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ․․․
Հրետանի, իսկանդեռ, անօդաչու թռչող սարք, իգլա