Միջնադարյան պոեզիա: Գրիգոր Նարեկացի

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Շտեմարանային առաջադրանքներ

10) Գրիգոր Նարեկացու ո՞ր տաղից է տրված հատվածը:

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
Ծաւալանայր յառաւօտուն,
Երկու փայլակնաձեւ արեգական նման․
Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս։ Մեղեդի ծննդյան

11) Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից
Ի վեր ի վերայ վարսից ծաւալէր ծաղիկ ծովային
Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին
Երփին երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին

12) Ո՞ր պնդումն է սխալ «Մատյան ողբերգության» երկի վերաբերյալ:

1) Բանաստեղծը հանդես է գալիս որպես համայն մարդկության ներկայացուցիչ, որն իր վրա է վերցրել բոլորի մեղքերը:
2) Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը:
3) Որքան շատ են թվարկվում մարդկային մեղքերը, այքան խորանում են հոգու տառապանքն ու ողբերգությունը:
4) Երկն ավարտվում է նրանով, որ մարդու հոգին թաղված է մեղքերի մեջ և փրկություն չունի:

Оставьте комментарий