Ընդհանուր օրինաչափություններ, ուղղագրական, բացատրական բարդ բառեր:

Է-ե

  1. Ո՞ր շարքի բոլոր բաեռում  և բառաձևերում է գրվում է։
  2. հէկ, էլեկտրաէներգիա, առէջ, երբևէ

       3. Ո՞ր շարքի բոլոր բաեռում  և բառաձևերում է գրվում է։

  1. դողէրոցք, լայնէկրան, չէիք, վայրէջք

      4. Ո՞ր շարքի ոչ մի բառում չի գրվում է։

4. սիերգ, հետզհետե, միջօրե, երբևիցե

Օ-Ո
4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.

4. ապօրինի, նոխօրե, վաղօրոք, հանրօգուտ

         5. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ

4. հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

      6 .Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո

4. հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

7. Որ շարքի բոլոր բառերում է գրվում և

1. ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա

8. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում օ:

2)մեղմօրոր, ամենօրյա, այդօրինակ, գիշերուզօր

9. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

3)բարօրություն,ջրօրհնեք,հօգուտ,հօդս ցնդել

10. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

3)գիշերուզօր,բնօրրան,միջօրե,անօգուտ

11. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

4)տնօրհնեք,ցայսօր,արճճազօծ,բացօթյա

12. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

2)նախօրոք,տնօրեն,ապօրինություն,հօդս ցնդել

13. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում ո:

1)հատորյակ,հրանոթ,հողմակոծ,երկորյակ

14. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:

3)անոթի,վաղորդայն,ողողել,անողոք

15. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը:

2)դյուրընկալ, չընկնել, խոյընթաց, որոտընդոստ

16. Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում ը:

3)դյուրըմբռնելի,ճեպընթաց,անընտել, վերջընթեր

Ուղղագրական առաջադրանքներ

Է-Ե
Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայքրէջք, էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան,էակ, սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ,վերերկրյա, որևէ, գրեթե, միջօրե, անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել, երփներանգ, նրբերանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պոշտոնեական, անէական, լայնեզր, հովեկ:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյողում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևեջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, ուր արախում են գոմեշների նախիրները, Սևանհէկ, որ առատ էլեկտաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին: Լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ:
Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված
` տասը տարի չէր այցելե մանկության բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ էր, թե որքան ձգտող է ծննդավայրը:
Ինչևէ կտրելով բազմերանգ խաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Օ-Ո

Առօրյա, թռչնորս, ողորկ(Խորդուբորդություններ չունեցող, հարթ, կոկ), անօրգանական, բարորություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հոյորդի, ովքեր, օդդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, հոգուդ, օվկիանոս, անօգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն, ցածրորակ, անորակ, անագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, օթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, որմիզդուխտ, օրըստօրե, նախօրոք, չօգվել, չօգնել, չոգևորել, բնօրինակ, գիշերօթիկ, նորաոճ,  շաբաթօրյակ, չօգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ, այսօր, պարզորոշ, օրեցօր, տարորոշել, կեսօր, հանապազօրյա, հանապազորդ, ամենօրյա, ամանոր, հրանոթ, փորձանոթ, անօթևան, անոթի, հնոտի, սնոտի, տոթ, օթոց, տնօրեն, քնքշորեն, քնքշօրոր, նրբորեն, փոխօգնություն,չօգտագործել, գանգոսկր, հնաոճ, ոսկեօղ, ճովողյուն, անողոք, պնդօղակ, կողակ, անօդ, անոթ, գիշերանոթ, վառող, ընդօրինակել, օդապարիկ, ով, հօդս ցնդել, հոտնկայս, արփիազոծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօր ու գիշեր, գիշերուզոր, վատորակ, արծաթազօծ, լացուկոծ, անողնաշար, տարօրինակ, քեռեորդի, հակաօդային, հակաօրինական, նմանօրինակ, նորօրյա, սառնորակ, տասնօրյակ, հատորյակ, հնգօրյակ, երվորյակ, հնօրյա, բացօթյա, ապօրինի, օրոցք, օթևան, անօրեն,, նախօրե, թիկնոց, օթել, վաղօրոք, արջաորս, սևորակ, շորորալ, եռօրյա, ականջօղ:

Օդանավը թռչում է հնօրյա երկրի՝ Հայաստանի վրայով: Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեղնաշխարհը:     Վաղորդյան արեգակի ճառագայթները  հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները:   Որքա՜ն են սիրում հայերն իրենց բնօրրանը, ինչպես են տնօրինում երկրի բածտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուդ մեջ ուռճանում է հարգանքն այդ կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այս մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել: Եթե անողոք  դարերը ծնկի չբերեցին այս համար ցեղին, էլ ի՞նչը նրանց կարող է ընկճել:       Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը:   Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի

Ը

Հյուրընկալ, անակնկալ, դյուրընկալ, առնչվել, երկնչել, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել,, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, կորընթարդ, համընթաց, գահընկեց, գիրկընխառն, զմռսել, ընթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, չնկըրկել, ընչացք, մերթընդմերթ, գույնզգույն, գործընկեր, գյուրըմբռնելի, հետզհետե, մեջընդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն, օրըստօրե,  արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսնկա, վերընձյուղվել:

 Դասընկներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց:    Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց: Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտեռրը: Վերելքը դժվարին էր, բայց, ինքնստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել: Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ հասանք հովվական վրանների, որտեղ մեզ հյուրընկալեցին ջերմորեն: Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի բաժակ կաթ ըմպելով՝ առաջ ընթացանք: Կորընթարդ բլրակները  թվում էին անվերջանալի: Որքան բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին, և մենք մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող կարմրախայտ ձկներին, որոնց, ասում են, ձկնկիթ են դնում բարձր, անմատչելի ակունքներում: Հետզհետե օրը ցրտեց, և դաշտային բուսականության փոխարեն մեր առջև փռվեցին ալպյան գույնզգույն ծաղիկներ:   Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի բնապատկերներին և սքանչանում: 

Ի, ե, յա. Հետևյալ բառերում
Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմյանց, ակադեմիա,, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, իշայծյամ, մարմարիոն, քամելեոն, խավիար, դղյակ, քվեաթերթիկ,  բամիա, եղյամ, դաստիարակ, աղավնյակ, մանիակ, փասիան, ռադիո, մումիա, խարտյաշ, յասաման, ծիածան, թեյարան, քվեատուփ, ամբիոն, բրաբիոն, ծովեզրյա, պատանյակ, հրեական, էքսկուրսիա, գոյամիջոց, զորակայան, յաթաղան, կաթսայատուն, շղթայաձև, ոսպնյակ, շուրջերկրյա, ժանյակազարդ, որդյակ, այծյամ, բարյացկամ, օրիորդ, միլիարդ, դշխոյական  Բ. Անձնանուններում՝Անանիա, Ազարիա, Աիդա, Ամալյա, Ամասիա, Արաքսյա, Արփիար, Ասյա, Բունիաթ, Բենիամին, Գաբրիել, Դանիել, Եղիա, Եղիազար, Երեմիա, Երմոնիա, Զաքարիա, Էմիլիա, ԷԼյա, Իլյա, Լիլյա, Լյուսյա, Հրաչյա, Մանյա, Մետաքսյա, Մարիանա, Մարիետա, Մարիամ, Ջուլիետա, Սուքիաս, Սոֆյա, Սրապիոն, Վիկտորյա, Վոլոդյա, Տարիել, Օֆելյա, Նապոլեոն, ԱրուսյակԳ. տեղանուններում՝Ասիա, Ադրիատիկ, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Բուլղարիա, Զապորոժիե, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Պովոլժիե, Սոֆիա, Վիետնամ, Վիեննա, Վիտկորիա:

ՎարժություններԿետերի փոխարեն ավելացնել յ հնչյունը այն բառերում, որոնց մեջ գրվում է.
Վերարկուի,միջօրեի, վայրկյան, Սերգեյի,  կարկաչյուն, կարկաչուն, ճյուղ,  շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, հեռակայել, Միքայել, լռելյայն, ջղային, ատամնաբույժ, սկեսրայր, վիլայեթ, աշխույժ, հայելազարդ,Ռաֆայել, շրջագայել, Անդրեյի, երկրպագուի, երեխայի, Քրիստինեի, միակ, Իսրայել, էական, Մարոյի, հարսնացուից, հայեցակետ, միայնակ, խնայել, խոխոջյուն, խոխոջուն, հայելի, լեգեոն, Նաիրի, նաիրյան, հմայել,այրուձիի, դիմակայել, հարյուրակ, սյունակ, վաշխառուի, պայուսակ, Սոնայի, Անիի, սերմնացուով, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ, մսացուից, վայելչագրություն, աղյուսակ,  մարգարեություն, ձիեր, հետիոտն, տիեզերք, րոպեական, արքայորդի, գայիսոն, շառաչյուն, շառաչուն, բուի, անասնաբույժ, հայեցակարգ, քնքուշ

Ալեքսանդր Մյասնիկյան

Կենսագրական ընդհանուր տվյալներ


Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է 1886 թվականի փետրվարի 9-ին Նոր Նախիջևանում: 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին և 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն: Ստանձնելով Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկը, վարելով ավելի մեղմ և շինարար քաղաքականություն, իրեն գործակից ունենալով լուսամիտ և հայրենասեր մարդկանց, Մյասնիկյանը հնարավորություն տվեց հայ ժողովրդին՝ շունչ քաշել և զբաղվել ստեղծագործ աշխատանքով: Նրա պաշտոնավարության ընթացքում Պարսկաստանից վերադարձավ Հայաստանից տարագրված մտավորականության ստվար մասը՝ Ալ. Թամանյանի գլխավորությամբ: Մյասնիկյանը պաշտոնավարեց մինչև 1922թ., երբ ստեղծվեց Անդրֆեդերացիան, այստեղ ևս նա ղեկավար-բարձր պաշտոններ զբաղեցրեց

Հեղափոխական գործունեությունը

Հեղափոխական և գրական ծածկանունն է եղել Մարտունի: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ Ալեքսանդր Մյասնիկյանը երկրի տնտեսությունը վերականգնելու, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։

Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահի պաշտոնում ձեր համար առավել կարևոր գործունեությունները։

Նա գրել է հեղափոխական շարժումների պատմության և հայ գրականության հարցերին նվիրված աշխատություններ։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Հայ մտավորականներին նոր իշխանության շուրջ համախմբելու նպատակով նա շատերին հրավիրել էր Հայաստան, այդ իսկ պատճառով Մյասնիկյանը ՀԽՍՀ գործիչներից առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին, ուսումնասիրել Սփյուռքում հայկական կուսակցությունների խնդիրները, որը շատ գովելի է:

Ես սեբաստացի եմ

Իմ սիրելի ընթերցող, գիտեմ կարող է տեսնես այս գրածս ու մտածես ինչի մասին եմ գրել` ասեմ, եկել եմ, որ մի քիչ պատմեմ դպրոցից, իր լավ ու վատ կողմերի և իհարկե առավելությունների մասին, որոնք չունեն մի շարք դպրոցներ: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորելով, կարծես թե մեկ այլ աշխարհում լինես, որտեղ ամեն ինչ նոր ու հետաքրքիր է: Մտնելուն պես հասկանում ես, որ եկել ես մի միջավայր, որտեղ քեզ ազատ ես զգում: Հագնվում ես այնպես, ինչպես դու ես ուզում, ընտրում ես ցանկացած առարկա, որը հաճույքով ես սովորելու, ընտրում ես մարզաձև, որը քեզ հոգեհարազատ է: Կարող եմ ասել, որ դպրոցը փոխեց ինձ, դարձնելով էլ ավելի ինքնավար: Հենց այս դպրոցի շնորհիվ է, որ ես սկսել եմ էլ ավելի ազատ մտածել, չէ, որ այստեղ ես ունեմ ազատ խոսքի իրավունք, կարող եմ արտահայտել իմ սեփական կարծիքը տարբեր թեմաների շուրջ: Դպրոցը կազմակերպում է արշավներ, միջոցառումներ և ճամփորդություններ: Հիմա կասեք ի՞նչ ճամփորդություններ, գուցե խոսքը գնում է պատկերասրահների և թատրոնների մասին: Ոչ, մեր ճամփորդությունները տարբերվում են: Ճամփորդել ու ճամփորդում ենք Հայաստանի գեղատեսիլ վայրերով, վայելում ենք այդ չքնաղ բնությունը, սկսում ենք էլ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը: Բայց դա դեռ ամենը չէ: Մենք հնարավորություն ունենք ճամփորդել տարբեր երկրներ, մասնակցել մի շարք միջոցառումների և փառատոնների, որոնցից մեկը Իտալիան էր: Այո, հենց Իտալիա, որը ցավոք հետաձգվեց համաճարակի պատճառով: Ինչևէ, ոչինչ կորած չէ, դեռ կհասցնենք հյուրընկալվել այնտեղ: Ամենից շատ կարևորում եմ ուսուցչի ընկերական մոտեցումը երեխայի հանդեպ, չէ որ միայն այդ դեպքում երեխան հաճույքով կայցելի դասերին: Հիմա կասեք բա բացասական կողմեր չունի դպրոցը: Դե, որ ճիշտն ասեմ չէ :Դ: Երևի այնքան դրական բան եմ տեսնում, որ չեմ նկատում բացասականը: Հուսով եմ, որ կարողացա ինչ որ չափ նկարագրել և ծանոթացնել քեզ իմ դպրոցի հետ:

Ծանոթանանք

Լուսանկարը ` Սոֆի Առաքելյանի

Պատմեմ մի քիչ իմ մասին: Ես Սոֆին եմ, 17 տարեկան, ապրում եմ Երևանում: Կարելի է ասել, որ տանը նստել չեմ սիրում և փորձում եմ զբաղմունք գտնել շրջակա միջավայրում ընկերներիս ու հարազատներիս հետ: Շատ եմ սիրում ճամփորդել, քանի որ հենց ճամփորդելիս եմ բացահայտում բոլոր չքնաղ վայրերը, գողտրիկ անկյունները և հենց դա կարող է պատճառ հանդիսանալ, որ էլ ավելի սիրես երկիրդ, ինչու չէ նաև կարևորել ամեն մի տարածք: Ամենասիրելի ճամփորդության մասին այստեղ:
Առաջին անգամը չէ, որ մենք հեռավար ուսուցման ենք անցել, կարելի է ասել առցանց հարթակում կարողացել ենք ինքներս մեզ ինքնակրթել: Այս տարի նույնպես բացառություն չէր
` հետաքրքրիր և միևնույն ժամանակ բովանդակալից էին անցնում մեր դասերը: Մեծ հաճույքով կատարում էինք տարբեր առաջադրանքներ և նախագծեր, որոնցից մի քանիսը կթողնեմ այստեղ, ավելի հստակ պատկերացնելու համար:

Սեբաստացին խոհանոցում
Սեբաստացու առօրյան
Փրկենք մոլորակը պլաստիկ շշերից
Արտակարգ դրություն․ ի՞նչ եմ ես ուտում
Ժամանակակից ֆոտո-նատյուրմորտ
Անհատական առցանց ֆոտոցուցահանդես. գույներ, փողոցներ
Կապանը իմ աչքերով

Մենք ինքներս գիտակցում ենք, որ նման ուսուցման դեպքում կկանխենք համաճարակի տարածումը, բայց երբ հասկանում ես, որ մնացել է քեզ ընդամենը մեկ տարի ավարտելու, ցանկությունդ էլ ավելի է մեծանում առկա սովորելու: Մեծ են ցանկությունները, բայց այն իրականացնելը այդքան էլ հեշտ չէ: Իսկ ինչ վերաբերվում է ուսումնական հաջողություններին, այն այդքան էլ շահավետ չէր` համաճարակից ելնելով: