Ես եմ, ես…

Ես Սոֆի Առաքելյանն եմ, ապագա նկարչուհի, ով կյանքում ունի շատ ձգտումներ ու նպատակներ, բայց շատ ալարկոտ է: Չեմ ուզում ասել թե ինչ նպատակներ ու երազանքներ ունեմ, որովհետև չեմ սիրում չիրականացածի մասին խոսել: Ժամանակս իզուր չեմ վատնում և ամեն օր պարապմունքի լինելով, 4-6 ժամ անդադար նկարում եմ։ Կարելի է ասել ինձ տվել եմ արվեստին :Դ: Մի քիչ շեղվեմ թեմայից ու խոսեմ կրկին ինձնից: Ես բնավորությամբ շատ բարդ մարդ եմ, հեշտ չէ ինձ հետ շփվել: Ամեն անտեղի արարքից կամ ասածից կարող եմ նեղանալ: Բայց դիմացինիս մեջ գնահատում եմ ինձ հասկանալու իր ունակությունը😂: Դե չէ միայն հասկանալը չէ, որ գնահատում եմ մարդկանց մեջ, այլ նաև՝ անկեղծությունը: Չեմ սիրում, երբ ինձ խաբում են և չեն վստահում: Բախտս բերել է ընկերներիս հարցում, քանի որ իրենք այդպիսին չեն: Նախասիրություններ կարելի է ասել չունեմ, քանի որ միայն կենտրոնացած եմ դասերի և պարապմունքների վրա: Փորձում եմ ամեն բան համատեղել և ձգտել ավելի շատ ճամփորդել, քանի որ վերջին իրադարձություններից հետո սկսել եմ ավելի շատ կարևորել իմ՝ Հայաստանը բացահայտելու հնարավորությունը: