Ես սեբաստացի եմ

Իմ սիրելի ընթերցող, գիտեմ կարող է տեսնես այս գրածս ու մտածես ինչի մասին եմ գրել` ասեմ, եկել եմ, որ մի քիչ պատմեմ դպրոցից, իր լավ ու վատ կողմերի և իհարկե առավելությունների մասին, որոնք չունեն մի շարք դպրոցներ: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորելով, կարծես թե մեկ այլ աշխարհում լինես, որտեղ ամեն ինչ նոր ու հետաքրքիր է: Մտնելուն պես հասկանում ես, որ եկել ես մի միջավայր, որտեղ քեզ ազատ ես զգում: Հագնվում ես այնպես, ինչպես դու ես ուզում, ընտրում ես ցանկացած առարկա, որը հաճույքով ես սովորելու, ընտրում ես մարզաձև, որը քեզ հոգեհարազատ է: Կարող եմ ասել, որ դպրոցը փոխեց ինձ, դարձնելով էլ ավելի ինքնավար: Հենց այս դպրոցի շնորհիվ է, որ ես սկսել եմ էլ ավելի ազատ մտածել, չէ, որ այստեղ ես ունեմ ազատ խոսքի իրավունք, կարող եմ արտահայտել իմ սեփական կարծիքը տարբեր թեմաների շուրջ: Դպրոցը կազմակերպում է արշավներ, միջոցառումներ և ճամփորդություններ: Հիմա կասեք ի՞նչ ճամփորդություններ, գուցե խոսքը գնում է պատկերասրահների և թատրոնների մասին: Ոչ, մեր ճամփորդությունները տարբերվում են: Ճամփորդել ու ճամփորդում ենք Հայաստանի գեղատեսիլ վայրերով, վայելում ենք այդ չքնաղ բնությունը, սկսում ենք էլ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը: Բայց դա դեռ ամենը չէ: Մենք հնարավորություն ունենք ճամփորդել տարբեր երկրներ, մասնակցել մի շարք միջոցառումների և փառատոնների, որոնցից մեկը Իտալիան էր: Այո, հենց Իտալիա, որը ցավոք հետաձգվեց համաճարակի պատճառով: Ինչևէ, ոչինչ կորած չէ, դեռ կհասցնենք հյուրընկալվել այնտեղ: Ամենից շատ կարևորում եմ ուսուցչի ընկերական մոտեցումը երեխայի հանդեպ, չէ որ միայն այդ դեպքում երեխան հաճույքով կայցելի դասերին: Հիմա կասեք բա բացասական կողմեր չունի դպրոցը: Դե, որ ճիշտն ասեմ չէ :Դ: Երևի այնքան դրական բան եմ տեսնում, որ չեմ նկատում բացասականը: Հուսով եմ, որ կարողացա ինչ որ չափ նկարագրել և ծանոթացնել քեզ իմ դպրոցի հետ:

One Reply to “”

Оставьте комментарий