Սեբաստացու առօրյան

IMG_0756

Այն ինչ կատարվում է ամբողջ աշխարհում ուղղակի անկարագրելի է: Կարելի է ասել այս ամենը մեզ ստիպեց և նունիսկ հնարավորություն ընձեռնեց տանը մնալու, մտքերը հավաքելու և ինչու չէ նաև ինքնակրթվելու: Այս համակարգը ինձ շատ դուր եկավ, քանի որ տան միջավայրում էլ ավելի եմ ոգեշնչվում և անելիքներս ավելի հեշտ եմ կատարում: Դե սկսեմ նրանից, որ ընդհանրապես չեմ ձանձրանում, ընդհակառակը գտել եմ ինձ համար զբաղմունք:

Արթնանում եմ, նախաճաշում եմ, այնուհետև արագ անցնում դասերիս: Բացում եմ mail-ս և սկսում կատարել ինձ հանձնարարված առաջադրանքները: Մենք` սեբաստացիներս, սովորել ենք նման համակարգին և մեզ համար հեշտ է և ինչու չէ նաև հաճելի է միմյանց հետ շփվել տեսազանգով: Վերջերս սկսել եմ ընթերցել ռուս հեղինակների գլուխգործոցներ: Գիրքը որը հիմա կարդում եմ կոչվում է << Абиссаль>>, որը << 50ддмс>> — ի շարունակությունն է: Այս ընթացքում հասցրել եմ դիտել արդեն մի քանի սերիալներ, որոնցից ամենաշատը ինձ դուր է եկել <<La casa de papel>>-ը և <<Elita>>: Հիմա փորձում եմ գտնել նույնպիսի սերիալներ: Այս ամենի հետ մեկտեղ փորձում եմ դասերս համատեղել ֆիլմերի և սերիալների հետ: Երեկոյան ունենում եմ օնլայն պարապունքներ և կարելի է ասել օրս անցնում է շատ հագեցած: Դե կարելի ասել, որ ինքնամեկուսանալն էլ իր լավ կողմերը ունի, որովհետև օրվա կեսը անցկացնում եմ ընտանիքիս հետ` միասին դիտում ենք հետաքրքիր հաղորդումներ և ինչու չէ նաև քննարկումներ անում դրանց վերաբերյալ: Ահա այսպիսին է սեբաստացու առօրյան տանը:

One Reply to “”

Оставьте комментарий