1/ Աչքի կառուցվածքը և ֆունկցիան

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից  և աչքի օժանդակ ապարատներից: Օժանդակ հարմարանքներն են  հոնքերը, կոպերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, կոպերը և թարթիչները կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է  նաև աչքը: Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ Ունի ոչ կանոնավոր գնդի ձև, բաղկացած` երեք թաղանթներից և կորիզից:

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։

Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լքցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մամնով:

Կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային ծալքեր են, որոնց հաստության մեջ գտնվում է շարակցահյուսվածքային պինդ թիթեղը, ինչպես նաև ակնաճեղքը փակվող բոլորաձև մկանը  ։ Կոպերի ազատ եզրերին աճում են թարթիչները:

Ակնագնդերի շարժումները և դրանց համաձայնեցվածությունն իրականացվում են աչքի 6 մկանների օգնությամբ։

Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ

 

 

2/ Ողնաշարի կառուցվածքը և ֆունկիցիան

Ողնաշարը մարմնի հենարանն է և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, գանգի և կոնքի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը: Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանկան ֆունկցիա ողնուղեղի ու հնարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար։ Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը ։ Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40 %-ը։ Պարանոցային և գոտկային մասերում կորությունն ուղղված է դեպի առաջ և կոչվում է լորդոզ։

3/Աչքի հետ կապված հիվանդություններ,դրանց կանխարգելման միջոցներ և առաջացման պատճառներ:

Աչքի հիվանդությունները հիմնականում տարածված են 50 տարեկանից մեծերի մոտ: Ավելին՝ 16 տարեկանից մեծ հայերի 13 տոկոսը առնվազն մեկ հիվանդություն ունի, որն ապագայում կարող է կուրության հասցնել։ 50-ից մեծ մարդկանց մոտ նման հիվանդություններ հանդիպում են երեք անգամ ավելի հաճախ։ Թեև աչքի շատ հիվանդություններ արագ բուժվում են, բայց դրանց նկատմամբ պետք է լուրջ վերաբերել։ Աչքի վարակներր խիստ փոխանցիկ են, բայց, երեխան պետք է ունենա իր առանձին երեսսրբիչը։Պետք է հետևել, որ երեխայի ձեռքերր մաքուր լինեն, որ նա ձեռքերով աչքերր չտրորի, դա թույլ կտա կանխել վարակումը:

4/ Կմաղքային համակարգի հիվանդություններ, կանխարգելում և բուժում

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։ Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։ Գլխի կմախքը կազմված է ուղեղային և դիմային բաժիններից։ Ի տարբերություն ողնաշարավոր այլ կենդանիների՝ մարդու գանգի ուղեղային բաժինը ավելի մեծ է, քան դիմայինը, ինչը պայմանավորված է գլխուղեղի զարգացմամբ։ Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։ Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։ Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33-34 ողերից։ Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։ Ուսագոտու ոսկրերն անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթը շարժուն միանում է իրանին։

 

Ենթաստամոքսային Գեղձ

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում (0,08-0,12 %img_1647

Մարդու բարակ աղիքն ու ենթաստամոքսային գեղձը (ստամոքսը հեռացված է)
Ենթաստամոքսային գեղձը (pancreas) ընկած է ստամոքսի հետևը՝ որովայնի խոռոչի հետին պատին մոտ իր ձախ մասով մտած է ձախ ենթակողի մեջ։ Հետևից նա հպվում է ստորին սիներակին, իսկ ձախից՝ երիկամային երակին և որովայնային աորտային։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ(caput), մարմին (corpus) և պոչ(cauda)։ Գեղձի գլխիկը ընդգրկված է տասներկումատնյա աղիով և գտնվում է գոտկային I և II ողների վերին մասերի մակարդակին։ Նա տափակած է առաջ-հետին ուղղությամբ, ընդ որում գլխիկի ու մարմնի սահմանում կա մի խոր կտրուճ՝ incisura pancreatic, որի մեջ պառկած են a և v. mesentericae superiors-ը, իսկ երբեմն նաև՝ նեղացած մաս՝ վզիկի ձևով։

Պրիզմայաձև մարմինը ունի երեք երես՝ առաջային, հետին և ստորին։

Գեղձը աջից ձախ մի փոքր բարձրանում է, այնպես որ նրա պոչը ընկած է ավելի բարձր, քան գլխիկը, և մոտենում է փայծաղի ստորին մասին։ Ենթաստամոքսային գեղձը պատյան չունի, որի պատճառով աչքի է ընկնում նրա բլթակավոր կազմությունը։ Գեղձի ընդհանուր երկարությունը 12-15 սմ է։ Որովայնամիզը ծածկում է ենթաստամոքսային գեղձը առաջային և ստորին երեսները, իսկ նրա հետին երեսը բոլորովին զուրկ է նրանից։ Շճամզային ծածկը անցնում է ենթաստամոքսային գեղձի վրա 2 թերթիկների ձևով, ընդ որում շճային թերթիկները կպչում են ենթաստամոքսային գեղձի առաջային եզրին և նորից բաժանվում են 2 թերթիկների՝ մեկը ծածկում է գեղձի առաջային երեսը և անցնում է ստոծանու վրա, իսկ մյուս ստորին երեսը և դառնում է լայնական աղիքի միջընդերքը։

Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը՝ ductus pancreaticus(Wirsungi) անցնում է գեղձի հաստության միջով ձախից

դեպի աջ, իր ճանապարհին նա ընդունում է բազմաթիվ ճյուղեր, որոնք բացվում են նրա մեջ, գրեթե ուղիղ անկյունով։ Բացի գլխավոր ծորանից, գրեթե միշտ լինում է ենթաստամոքսային գեղձի հավելյալ ծորան (ductus pancreaticus accessories (Santorini)), որը գեղձի գլխիկի մոտ առանձնանում է գլխավոր ծորանից և բացվում է տասներկումատնյա աղիի փոքր պտկիկի վրա (apailla duodeni minor), մոտ 2 սմ մեծ պտկիկից բարձր։ Երբեմն նկատվում են հավելյալ ենթաստամոքսային գեղձի գոյության դեպքեր(pancreas accessorium)։

img_1648

Կազմություն
Ենթաստամոքսային գեղձը իր կազմությամբ նման է բշտային կամ բշտա-խողովակավոր թքագեղձի կազմությանը։ Նա բաղկացած է 2 մասից՝ գլխավոր զանգվածը ունի արտազատիչ ֆունկցիա՝ իր արտազատուկը արտատար ծորաններով տանելով սկզբնաղիքի մեջ։ Գեղձի փոքր մասը, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակների (insula Langerhansi) ձևով, պատկանում է ներզատիչ գոյացություններին, որոնք արյան մեջ են լցնում ինսուլին կոչվող հորմոնը, որը կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ։