Նար-Դոս «Ես և Նա»

  Ես
Նար-Դոս-ի « Ես և Նա »պատմվածքը, ներկայացնում է մի սիրավեպ, որտեղ ներկայացված է սոցիալական անհավասարություն, արժանապատվություն, վրեժի ծարավ…Սիրած աղջկա դավաճանությունից հուսահատ՝ նա դարձավ հարբեցող, թափառական: Նրա համար այդ նամակը շատ ազդեցիկ էր: Նա երբեք չէր սպասի, որ օրերից մի օր նրան այդպիսի նամակ կգրեն:Նա ոչ մի կերպ չէր համակերպվում այդ մտքի հետ, մինչ չստացավ մի անսովոր նամակ.« Ամուսնացա»: Ամեն ինչ փոխվեց, նա թողեց համալսարանը, իր դիսերտացիան և առանց վարանելու՝ շտապեց վրեժ լուծել իր նախկին սիրուց:
Բայց այս ամենը ուղղակի խոսքեր էին:Իմ կարծիքով, «Ես»-ի մեջ տղան կամքի ուժ չուներ, որպեսզի հաղթահարեր իր զգացմունքը և ապացուցեր, որ այս կյանքը միայն նյութականի վրա չէ հիմնված, չէ՞ որ այս կյանքում կան ավելի արժեքավոր բաներ:
Նա
 
«Նա»-ն նույնպես ներկայացնում է դավաճանություն, ուղղակի այս պարագայում տղան հաղթահարելով իր զգացմունքը, ունենալով արժանապատվություն՝ կարողացավ անցնել դժվարությունների միջով և ապացուցել հասարակությանը, որ ներքևում գտնվողներն էլ են մարդ և կարող են հասնել հաջողությունների: Իսկ այստեղ, իմ կարծիքով, մեղավոր էր հայրը, քանի որ նա չհարգեց իր աղջկա զգացմունքները և տղայի հասարակական դիրքը: