Հեղափոխությունը Գերմանիայում

Վիեննայի վեհաժողովից հետո Գերմանիան մասնատվեց։Ավստրիայիգլխավորությամբ նույն ժամանակահատվածում ստեղծվում էր նորաստեղծ գերմանական պետություն, որը տնտեսապես և քաղաքապես շատ թույլ էր։ Գերմանիայում գտնվող փոքր պետությունները շահագրգռված չէին համախմբվելու նորաստեղծ գերմանական պետության շուրջը, քանի որ նրանք ևս ազատատենչ ձգտումներ ունեին։ Այս ու հանդերձ երբեմնի Սրբազան Հռոմեական Կայսրության տարածքի ժողովուրդներն ապրում էին խաղաղ և առանց հակասությունների։ Օգտվելով այս հանգամանքից գերմանացի մի խումբ ցուցարարներ խաղաղ ցույց կազմակերպեցին, որը հեղափոխության պատճառ դարձավ։ Գերմանիան բռնել էր Եվրոպայի մյուս երկրների զարգացման ուղին և այդ վիճակում հանդերձ մնում էր զարգացած։ Նաև կրթությունը մեծ նշանակություն ուներ երկրում։

Գերմանական հեղափոխության ծավալումը

Նման պայմաններում 1848-1849 թվականներին Գերմանիայում ծավալվեց հեղափոխություն, որը իր բնույթով զուտ ազգային միասնական գաղափարներով էր լեցուն։ Այս հեղափոխությունը սկսվեց միակ զարգացած գերմանական պետությունում՝ Պրուսիայում։ Ապստամբ ժողովուրդը Գերմանիայի կանցլերին ստիպեցին ընդունել սահմանադրությունը։ Շուտով Մայնի Ֆրանկֆուրտում գումարվեց ժողով, որին մասնակցում էին ոչ միայն գերմանացիներ, այլ չեխեր, լեհեր, ուկրաինացիներ, իտալացիներ և ռուսներ։ Ժողովը ընդունեց համագերմանական սահմանադրությունը և երկիրը հռչակվեց Պառլամենտական միապետություն։ Կանցլերը գահընկեց արվեց։ Կես տարի անց հետադիմությունը Գերմանիայում գլուխ բարձրացրեց և գերմանական խորհրդարանը ցրվեց։ Երկիրը վերադարձավ հին բարքերին։ Չնայած գերմանական հեղափոխության պարտության՝ գերմանացիներին հաջողվեց բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը։ Դա արագացրեց երկրի վերամիավորման գործընթացը XX դարում։