Երազանքներով հնարավոր է հասնել մինչև երկինք, քայլել ամպերի վրայով:Չգիտեմ ինչու, միշտ ձգտել եմ հասնել երկինք, միշտ ցանկություն է առաջացել դիպչել ամպերին,վայելել այդ անսահման երկինքը: Բայց դա միայն երազանք է եղել, որը հնարավոր չէ իրականություն դարձնել: Ու ոչինչ չի մնում, քան երազելը, որի շնորհիվ աշխարհում ամենաանհնարինը նույնիսկ կարող ենք իրականություն դարձնել՝ մեր երևակայության թևերով սավառնելով դեպի երկինք: Երկինքը մեզ է սպասում, ու եթե դա հիմա միայն երազանք է թվում, ապա ինչ-որ մի ժամանակ կգա, երբ կվերածվի իրականության: Չէ՞ որ այս կյանքում մենք հյուր ենք: Վաղ թե ուշ մենք էլ պետք է հեռանանք այս կյանքից:Մեր այս կյանքում հանդիպում ենք և՛ տհաճ, և՛ հաճելի երևույթների: Տեսնում ենք ամեն ինչ ու հետզհետե սովորում ենք, թե ինչպես ապրել,ականատես ենք լինում շատ իրադարձությունների, հաղթահարում ենք շատ դժվարություններ: Իսկ մեկ- մեկ էլ նույնիսկ պարտվում ենք: Բայց միևնույնն է, շարունակում ենք ապրել ու այդ ամենի հետ ինքներս էլ փոխվում ենք: Ամեն ինչ ինչ-որ չափով փոխում է մարդուն:Դժվար է խոսել մի իրադարձության մասին, որը քեզ համար դժվար է եղել, որը հոգուդ մեջ վերք է թողել: Այդ ամենի մասին հաճախ ուղղակի լռում ես, հասկանալով, որ դա ոչ մեկին չի հետաքրքրում, ու լռությունով ծածկում ես ամեն ինչ:Դժվար է լինում, բայց ինչ էլ լինի, օգնության է գալիս Աստված, ով օգնում է ամեն հարցում, ամեն դժվարության մեջ: Ու կարծես ուժ ես գտնում քո մեջ ամեն ինչ մոռանալու ու նորից սկսելու: Կյանքը անվերջ բաղկացած է սկիզբներից  ու վերջերից: Հաճախ դա չենք նկատում, բայց եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ ամեն մի վերջից  հետո նոր սկիզբ է լինում, ու ժամանակը փոխում է ամեն ինչ` մի տեղ վերջանում է կյանքը, մյուս տեղում ամեն ինչ նոր է սկսվում: Ու երբ թվում է, թե սա վերջն է,այ հենց այդ ժամանակ էլ սկսվում է ամեն ինչ:

 

 

Իմ երազանքի հետևից

Երազանքներով հնարավոր է հասնել մինչև երկինք, քայլելել ամպերի վրայով: Չգիտեմ ինչու միշտ ձգտել եմ հասնել երկինք, միշտ ցանկություն է առաջացել դիպչել ամպերին, վայելել այդ անսահման երկինքը:  Բայց դա միայն երազանք է, որը հնարավոր չէ իրականություն դարձնել: Ու ոչինչ չի մնում, քան երազելը, որի շնորհիվ աշխարհում ամենաանհնարինը նույնիսկ կարող ենք իրականություն դարձնել: Երկինքը մեզ է սպասում, ու եթե դա հիմա միայն երազանք է թվում, ապա ինչ-որ մի ժամանակ կգա, երբ կվերածվի իրականության: Հաճախ մենք երկնքին հասնելու ունենք պատճառներ` տեսնել այն մարդկանց ում կորցրել ենք: