Փետրվարի 4-8

1.Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական դրությունը դրածո արքաների օրոք :

Արտաշեսյանների արքայատոհմը դադարեց գոյություն ունենալ : Հռոմը գահ էր բարձրացնում Արտաշեսյանների հետ հեռավոր կապ ունեցող անձանց : Հայաստանի թագավոր է նշանակվում Ատրպատական-Մարաստանի արքա Արիոբարզանեսը  : Սկսվում են ապստամբություններ , իսկ 2 թ. վերաճում են հակահռոմեական հուժկու ապստամբության : Հայաստան է ժամանում հռոմեական զորքը և ճնշում ապստամբությունը : Հայաստանի թագավոր է նշանակվում սկզբում ՝ Արիոբարզանեսը , ապա՝ նրա որդին ՝ Արտավազդ Դ : Սակայն նրանք զոհ են գնում հայերի կազմակերպած դավադրություններին : Այս անգամ թագավոր է նշանակվում է Օգոստոս կայսեր թեկնածուն ՝Տիգրան Ե : Ընդիմանալով այս ամենին հայերը գահ են բարձրացնում նրա քրոջը՝ Էրատոյին ,իսկ  այնուհետև Վոնոն Արշակունուն : 18թ. հայերի և հռոմեացիների համաձայնությամբ թագավոր է  նշանակվում Զենոնը , ով վարոմ էր հայերի շահերից բխող քաղաքականություն : Նրա մահից հետո գահը հանձնեցին վրաց արքայազն Միհրդատ Իբերացուն : 51  թ. հայոց գահը բռնազավթվեց Միհրդատի եղբայր ՝ Հռադամիզդի կողմից : Հաաստանը կանգնած էր երկընտրանքի առջև ՝ Հռոմ , թե Պարսկաստան :

2. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները

  • Տրդատ 1-ին

Տրդատ Ա-ն Հայաստանում զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»: Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը : Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։

  • Սանատրուկ 2-րդ

Նա իր աթոռանիստն է դարձնում Մծուրք քաղաքը ՝ Արածանիի ափին ՝ Մշո դաշտում : Նրա օրոք Տիգրանակերտից Արտաշատ տանող կարևոր նշանակության առևտրական ճանապարհ էր անցնում : Մահանում է 110 թ .:

  • Վաղարշ 1-ին

Վաղարշ 1-ի օրոք Վարդգեսավան գյուղաքաղաքը զարգանում և վերածվում է մի մեծ քաղաքի և դառնում է Արշակունյաց  թագավորության երկրորդ մայրաքաղաքը : Նա քաղաքը շրձապատում է ամուր պարիսպներով :

  • Վաղարշ 2-րդ

Վաղարշ 2-րդը չեզոքություն է պահպանում Հռոմում կայսերական գահի համար մղվող պայքարում : Նա մերժում է Նիգեր կայսեր օգնության խնդրանքը պարզաբանելով,որ կմիջամտի միայն այն դեպքում ,երբ իր վրա հարձակվեն : Նա հաշտության պայմանագիր է կնքում հռոմեական նոր կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ ,որի հետևանքով հռոմեական լեգեոնները հեռացվում են  Հայաստանից : Ըստ պայմանագրի հռոմեացիները պարտավորվում էին գումար վճարել հայոց այրուձիին : Վաղարշ 2-րդի օրոք Հայաստանն այնքան է հզորանում , որ հայ Արշակունիների թագավորական իշխանությունը դառնում է ժառանգական :

30.01.2019

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.
Գմբեթարդ, դեղձանիկ, այծյամ, գոտևորել, որևիցէ, վաղօրոք, անէական, ուղարկել, դույզն-ինչ, հինավուրց:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները.
Պատռել֊պատառ
Ոսկրախտ֊ոսկոր
Գունազարդ֊գույն
Անդնդախոր֊անդուդ
Դեղնաթույր֊դեղին
Դափնեվարդ֊դափնի
Մրջնաբույն֊մրջյուն
Մատենագիր֊մատյան
Արմտիք֊արմատ
Բարություն֊բարի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով. 
երեսուն֊քառասուն, հարյուր քսան, գյուղեգյուղ, քաղաքից քաղաք, հարավարևելյան, ի սրտե, սեփ֊սև, երանգ֊երանգ, երկու երրորդ, առհավետ.
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Ընդգծել այն բաղադրյալ հատուկ անունները, որոնց բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով.Արշակ Երկրորդ, Խոսրով թագավոր, Խաղաղ օվկիանոս, Դոն Քիշոտ, Սևանա լիճ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարություն, Նոր Նորք, Հայաստանի Ժողովրդական երգի-պարի պետական համույթ, Մեծ Մասիս, Հանս Քրիստիան Անդերսեն, Փոքր Հայք, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Գարեգին Նժդեհ, Մաշտոցի պողոտա, Նոր Գետիկավանք:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 5. Կետադրել.
Գարունը հիրավի իր տարերքի մեջ էր: Աղստևը Դիլիջանի վարար գետերից մեկը ըմբոստացել էր և կիրճը թնդում էր նրա գոռում-գոչյունից: Կիրճի վերևում միահյուսվում էին ծառերի խիտ ճյուղերը ստեղծելով բնական ամպհովանի: Երբ ջրերը վարարում էին դաշտում տեղ-տեղ բնական ավազաններ էին գոյանում: Ներքևում արևի ճառագայթները կիզիչ շոգիացնող չորացնում էին հողի կավի գույն ունեցող մակերեսը:

Գործնական աշխատանք,04.02

Բառաշարքում խմբավորիր նույն հարցին պատասխանող բառերը և փորձիր գտնել, թե ինչ են ցույց տալիս:
Ինչ- Կղզի, օր, արձակուրդ, վախ, երգ, տասնամյակ

Ինչպիսի- Խորհրդավոր, անանուն, վախկոտ, կարմիր, դժբախտ, տասնամյա

Ինչ անել- կարմրել, ասել, վախենալ, դժբախտանալ, նվագել, երգել

Թվական- հիգերորդ, հարյուր, հարյուր յոթ,

Դերանուն- նա, իր, ով,

Ցուցական դերանուն- այդ

անանուն, հինգերորդ, նա, դարբին, այդ, ասել, արձակուրդ, վախենալ, վախկոտ, վախ, մենք, երգել, խորհուրդ, կարմիր, տասական, երգ, այդպիսի,  լավագույն, իր, դժբախտանալ, դժբախտ, միմյանց, ով, հարյուր, հարյուր յոթ, տասնամյա, տասնամյակ, նվագել:

Տրված գոյականներից կազմիր մեկական ածական ու բայ:
Սարսափ – սարսափելի, սարսափել
բան- անբան, բանել
հարց- հարցական, հարցնել
դադար- դադարեցված, դադարեցնել
գույն- գույնզգույն, գունավորել
աղմուկ- աղմկոտ, աղմկել
դաս- դասական, դասավանդել
ծաղիկ- ծաղկազարդ, ծաղկացնել
պատում- պատմական, պատմել

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մէ մարթ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Մարթն ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Կնիգը ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կործ կանի: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարթը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարթ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Մի մարդ ու կին են լինում: Ծերացել են, մի տղա ունեն: Մարդն ասում է.

  • Բեր տղային ամուսնացնենք:

Իսկ կինն ասում է.

  • Ամուսնացնենք:
  • Բա ու՞մ աղջկան ուզենք:

Ասում է.

  • Մտածում եմ՝ մեր գյուղում այդպիսի խելոք մարդ չկա:
  • Ամենալավը տերտերն է, արի գնանք իր աղջկան ուզենք…

Տերտերի հետ խոսում են, տերտերի աղջկան առնում են: Բերում են տուն: Այսօր նոր հարսա, իսկ վաղը մյուս օր գործ կանի: Հա, հա, երեք օր, չորս օր անցնում է: Հիմա, տանը ջուր չկա, սկեսուրը թոնիրը վառել է, կաթսան էլ վառվում է: Մարդը կնոջը ասում է.

  • Այ կնիկ, ախր կաթսան եռում . ջուր չկա, թող տանեմ, մե դույլ ջուր բերեմ::

Կնիկն ասում է – Ոչ՜, այ մարդ, ամոթ է, ես այստեղ, հարսն այստեղ, դու տանես, ջուր բերե՞ս: Թող ես տանեմ:
Մարդ ու կին կռվում են՝ ես ասում եմ՝ ես տանեմ, կինն ասում է՝ ես տանեմ: Հարսը վեր է կենում, ասում է.

  • Ա՛յ հայր ու մայր, ինչու՞ եք կռվում, հերթով գնացեք, ամեն մեկդ մեկ անգամ գնացեք, բերեք:
  • Այ քեզ նոր հա՛րս: