Գործնական աշխատանք,06․02

  • Հին մատյանը մի ամբողջ աշխարհ է՝ երփներանգ գույներով, հնչյուններով, բուրմունքով լի: (2) Շրջում եք տաքացրած կաթի գույն ունեցող մագաղաթի թերթերը և ասես մեկնում եք մի հեռավոր ճամփորդության: (3) Շրջում եք թերթերը, և այդ տրամադրությունը չի լքում ձեզ: (4) Յուրաքանչյուր գլուխ սկսվում է զարդագրերով, ճակատազարդով, գույների բարդ ու բազմազան անցումներով, գծերի յուրօրինակ հյուսվածքներով, ձևերի արտասովոր բազմազանությամբ՝ ամփոփված էջի վերին մասում: (5) Մանրանկարներն ամբողջ էջեր են կազմում, ծնվում են բնագրի մեջտեղում ու լուսանցքներում: (6) Հին մատյանները երաժշտություն են: (7) Ամեն մատյան իր մեղեդին ունի: (8) Սակայն ուշադիր լսելով ու նայելով՝ նկատում ես ընդհանուրը, ինչը միավորում է նրանց, և որը հավանաբար հայկական մատյանների անորսալի ազգային յուրահատկությունն է: (9) Դա մեղեդու մաքրությունն է, հստակությունը, հնչեղ գույների ուժը և դրա հետ մեկտեղ՝ նրբագեղությունն ու հարստությունը: (10) Մի զարմանալի կապ կա հին մատյանների երաժշտության և հայկական ժողովրդական մեղեդիների միջև՝ թախծալի ու ոգեշունչ, զուսպ կրքով և գեղեցկությամբ առինքնող: (11) Եթե գտնեինք դրանց գունայինհամապատասխանությունը, կստանայինք խորանների, մանրանկարների և լուսանցազարդերի ձայնաշարերը: (12) Երաժշտության լեզվով թարգմանելով հին ձեռագրերի անկրկնելի կոլորիտը՝ տառերի սևությունը, գլխատառերի փայլփլուն ոսկին, լաջվարդը, փիրուզը և նկարի որդան կարմիրը, կծորան հայի սրտում ծնված լուսավոր ու ջինջ մեղեդիները: (13) Մատենադարանում պահվում է տասներեք հազար հայկական հին ձեռագիր: (14) Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր անկրկնելի դիմագիծն ու քնքուշ մեղեդին: Ըստ Կ.Բակշիի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. 4-րդ և 5-րդ նախադասություններում ընդգծել հոդակապով 4 բարդ գոյական.

Զարդագրեր, ճակատազարդով, մանրանկարներ, բնագիր,

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. 10-րդ նախադասությունում ընդգծել  4 ածական.

Զարմանալի, հայկական, թախծալի, ոգեշունչ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. 12-րդ նախադասությունում ընդգծել  ՈՒ հոլովման պատկանող 2 գոյական.

Ոսկի, մեղեդի

 

Տրված բառերի բառամիջում  կամ բառավերջում ավելացնել այնպիսի հնչյուն, որ ստացվի այդ բառի հարանունը (մոտ հնչող արտասանություն ունեցող բառ)։
Վերաբերել- վերաբերվել

Հովար- հովհար

Հնչուն- հնչյուն

Մրիկ- մրրիկ

Հրատարակություն- հրատարակչություն

տեղի տալ- տեղիք տալ

կազմակերպական-կամզկաերպչական

խռնվել-խառնվել

շառաչուն- շառաչյուն

միաժամանակ — միարժամանակ

թոթվել-թոթովել

տեսիլ- տեսիլք

տանտեր-տանուտեր

հրավեր- հրավերք

Բառերում լրացնել այնպիսի տառեր կամ երկհնչյուններ, որ ստացվեն հարանուններ։
Կտրիչ-կտրիճ։
անոթ-անօդ․
բարակ-բարաք․
գիրք-գիրկ․-գիրթ․-գիրգ․
գինարբուք-գինարբուկ․
բարք․-բարկ․
խաշամ-խարամ
բամբիռ-բամբիշ
մախաթ-մախաղ
կռունկ- կրունկ
կոհակ — կողակ
կարկին- կարգին
հորթ –հորդ
մեղք -մեղկ
մռմռալ -մրմռալ
սույն — սյուն
հույս — հյուս
թույր — թյուր
վարք –վարգ, վարկ

 

Տրված ածանցներով կազմել երեքական ածանցավոր գոյական

Ածո- պահածո, չափածո, հանածո

Ույթ- երևույթ, երեկույթ, ճկույթ

Ան- իշխան, վիպասան, սուտասան

Ուհի-ուսուցչուհի, թագուհի,  դշխուհի

Անոց-  ծաղկանոց, հյուրանոց, դարբնոց

Արան- վառարան, պահարան, նստարան

Ոց- դարբնոց, պահոց, թաքստոց