Փետրվարի 18-22

1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:

Վանի թագավորության ժամանակներից պահպանվել են նաև ժայռափոր որմնանկար (Էրեբունի մ․թ․ա․ 8-րդ դար) շինություններ ու խորշեր, որոնք տարբեր գործառույթ են ունեցել։ Դրանց մի մասը պաշտամունքային բնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ»: Այդ տիպի հուշարձաններից նշանավոր է Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, որը ունի ավելի քան 5 մետր բարձրություն։ Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքը, իսկ ժայռի ստորոտում գտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մեկ այլ շինություն։ «Մհերի դուռ» խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվել է Իշպուինիի (մ․թ․ա․ 825-810 թթ․) և Մենուայի (մ․թ․ա․ 810-786 թթ․) օրոք։ Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր։ Անձավների մի մասը հավանաբար դամբարանի դեր է կատարել։

2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:

Մեզ են հասել նաև մեհենագրային (հիերոգլիֆային) արձանագրություններ։ Վանի թագավորության մեհենագրային համակարգը բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք դրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար (առանց բառանջատման)։ Մեզ են հասել շուրջ 1500 մեհենագրային արձանագրություններ և մեհենանշաններ։ Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։

Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրությունների թարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնական համարվել չի կարող։

3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը 

Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Սակայն Վանի թագավորության կրոնի այդ ժայռափոր խմբագրությունը վերջնական չի կարող համարվել, քանզի երիտասարդ պետության քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրում նաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նոր կրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկա բազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենա պաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածության հատկանիշներ։

 

 

 

 

 

 

Ֆլեշմոբի առաջադրանքներ

1. Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքար, որձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքար, երկնաքար, քանքար:

2. Ո՞րն է ավելորդ:

Պատշար, դարբին, բրուտ, ատաղձ, մատռվակ, հյուսն, քարտաշ,  որմնադիր

3. Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:

Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի,  հարավցի,  բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:

4  Տրվածներից որոնք, ավելանալով խոսք  բառին, կարտահայտեն փոխաբերական իմաստ:

Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու,  ուրախ, կցկտուր, տեղին, թթու:

5  Քանի հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

առու, ջուր, դուստր,

6  Հ. Թումանյանի հետևյալ ասույթներից ու թևավոր խոսքերից ո՞րը ո՞ր բացատրությանն է համապատասխանում: Նշի´ր նաև, թե որ ստեղծագործությունից է:

«Էս սարն իմն է»- Չարի վերջը (Հանրային սեփականությանը տիրանալու դեպքում)

«Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրե՜ն հա՝ երկնքից կախված» — Հառաչանք պոեմ (Ավելորդ շռայլություն չցուցադրելու համար)

«Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին»- Մարո (Դեռահաս աղջկան կայացած տղամարդու հետ  ամուսնանալիս)

«Բալը թանկ է»- Գիքոր (Աղքատ մարդու վաղվա օրվա անորոշությունը շեշտելիս)

«Բանը հասավ դիվանբաշուն»-  Մի կաթիլ մեղրը (Գործը դատարան հասնելու դեպքում)

«Տանը վե´ր ընկիր՝ իլիկ պտտիր»- Անուշ (Տղամարդու արժանապատվությունը վիրավորելիս)

Գործնական աշխատանք

Բառաշարքերում որ բառերի արմատների միանալով տրված ածանցները կարող են նոր բառ կազմել

ակ, հոգեհանգիստ, օդահեն, առվույտ, գեղեցկադեմ, գլխատառ, ետնադուռ, վտիտ, մահագույժ, արգելել, բանագնաց, ժամանակավրեպ, պտտահողմ, պատմագետ, հնավանդ, անախորժ, սևազգեստ, համբույր

ակի, մայրուղի, մասնավոր, եռակողմ, հանքառաջացում, շեղաչք, շեշտում, եզոպոսյան, կրկնություն, եռակցել

շեշտակի, եռակի,

անի, մեծանուն, գեղջկուհի, միալեզու, սոխառած, նրբագեղություն, լավագույն, միատեսակ, միակ, ամպետքություն, ալարկոտաբար, մեծարժեք, ալեհույզ

2019թ ուսումնական պլան

2019թ 3րդ ուսումնական շրջան

Անգլերեն- 6 ժամ
Ռուսերեն- 4 ժամ
Հայոց լեզվի քերականություն
Մարզաձև- Վոլեյբոլ

Լրացուցիչ կրթություն — անգլերեն, երեքշաբթի, շաբաթ

2019թ ուսումնական առաջին շրջան

Անգլերեն- 6 ժամ
Ռուսերեն- 4 ժամ
Լրագրություն
Մարզաձև- Վոլեյբոլ

Լրացուցիչ կրթություն — անգլերեն, երեքշաբթի, շաբաթ